Մեր Մասին


Կազմակերպության առաքելությունն է՝ կազմակերպել և անցկացնել նորարար, ստեղծագործական մոտեցումներով կրթական ծրագրեր և միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեն հասարակության հիմնախնդիրների լուծմանը: Եվ նոր մասնագիտությունների ուսուցմանը, հմտությունների զարգացմանը, մասնագիտացման վերապատրաստմանը, ինչպես նաև՝ հասարակությանը  նախապատրաստել փոփոխվող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրողությունների և գլոբալացման պայմաններում մասնագիտության ընտրությանը և կարիերայի պլանավորմանը՝ մատուցելով նրանց համապատասխան ծառայություններ։ Ստեղծել նպաստավոր միջավայր՝ անհատի համակողմանի զարրգացման, պետական մտածելակերպով օժտված քաղաքացու  ձևավորման համար։ Ընդլայնել տրամադրվող խորհրդատվության ձևերը, այդ նպատակով օգտագործելով  շահառուների շրջանում անցկացվող ուսումնասիրությունների արդյունքները։ Համագործակցել պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպություների հետ։ Երիտասարդներին ցուցաբերել աջակցություն՝ կրթություն, մասնագիտություն կամ  մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար, աջակցել  ստեղծագործողներին ։ Բարձրացնել Հայաստանում՝ մասնավորապես Գյումրիում, երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ երիտասարդներին կրթելու և աջակցելու միջոցով:


ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ապահովել  մեծահասակների խնամքը և նպաստել  նրանց  ինտեգրամանը հասարակական կյանքին։ Կազմակերպել Դայակների ակումբ և անցկացնել  թրեյնինգներ։ Նպաստել  տուրիզմի զարգացմանը Գյումրիում, ինչպես  նաև  նպաստել  բնության, Էկո համակարգի պահպանմանը և աղբահանության լիարժեք իրականացմանը։ Մատուցել  իրավական խորհրդատվություն և հոգեբանական ծառայություններ։ Պայքարել  բռնության դեմ։

ԼՈՒԾՄԱՆ  ՈՒՂԻՆԵՐԸ

Կենտրոնը իր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային  և օտարերկրյա համանման կազմակերպություններիՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ։ Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, խտրականության բացառումը, անդամության կամավորությունը, անդամների  շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը, բարեխղճությունը և հաշվետվողականությունը։ Կազմակերպությունը հավատում է, որ երիտասարդների հետ պրոֆեսիոնալ աշխատանքը և անվճար ծառայությունները Գյումրիի հեռավոր թաղամասերից մեկում ունի անվտանգ և երիտասարդակենտրոն միջավայրում ներկայումս գոյություն ունեցող բացը լրացնելու և անձնային զարգացում ու ոչ-ֆորմալ ուսուցման հնարավորություններ տալու լիարժեք ներուժը:լլլլ

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ «ԺՊԻՏ ՔԵԶ»  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

Անդամագրվել կարող են  կազմակերպության նպատակներին ու գործունեությանը կամակրող, պատրաստակամություն ունեցողկանոնադրության դրույթները ընդունող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք։  Կազմակերպության անդամ դառնալու ցանկության դեպքում՝  անձը գրավոր դիմում է ներկայացնում  գործադիր մարմնին։ Անդամագրված անձն ազատ է դուրս գալու կազմակերպությունից։ Անդամին  անդամությունից հեռացնեու մասին որոշման հիմք կարող են հանդիսանալ  պարտականությունների չկատարումը և կանոնադրությանն ու նպատակներին հակասող գործունեություններ կատարելը։

152872327_1309647482742028_3704144698592843310_n__1_-removebg-preview

«ԺՊԻՏ ՔԵԶ»

Սիրով սպասում ենք բոլորիդ մեզ մոտ, եկե՜ք Ձեր ժպիտի հետևից

Մեր թիմը